Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ռեգիոնների կուսակցության խմբակցությունը մեղադրում է Յանուկովիչին

Ռեգիոնների կուսակցության խմբակցությունը մեղադրում է Յանուկովիչին
24.02.2014 | 14:21

Ռեգիոնների կուսակցության խմբակցությունը Գերագույն ռադայում հայտարարություն է տարածել, որով մեղադրել է Վիկտոր Յանուկովիչին: «Հիմա ՈՒկրաինան ապրում է իր պատմության ամենաբարդ և ողբերգական շրջաններից մեկը: Երկիրը խաբված և կողոպտված է, բայց նույնիսկ դա ոչինչ է այն վշտի առաջ, որ ապրում են իրենց մերձավորներին կորցրած տասնյակ ընտանիքներ: Ուկրաինային դավաճանեցին: Ամբողջ պատասխանատվությունը կրում են Վիկտոր Յանուկովիչը և նրա մերձավոր շրջապատը»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 2107

Մեկնաբանություններ